Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 28-րդ կետի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի ,,Արմեն Նազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը, աշխատողների քանակը և կառուցվածքը` համաձայն կցված 1 և 2 հավելվածների:
2. Ուժը կորցրած ճանաչել Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 1-ի ,,ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի ,,Արմեն Նազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը, աշխատողների քանակը, կառուցվածքը հաստատելու և Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 122-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին,, թիվ 76-Ա որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: