Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Գոռ Մկրտչյանի կողմից ներկայացված հայտը (580601)․ որոշում եմ՝
1․Գոռ Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք գյուղ Դարակերտ Դաշտ 6 տարածք 4 հասցեում տալ սառնարանային տնտեսության կառուցման նախագծման թույլտվություն։
2․Գոռ Մկրտչյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գոռ Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: