,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի համաձայն, հաշվի առնելով, որ 2021 թվականի փետրվարի 26-ին Մասիսի համայնքապետարանի և ,,Գոց,, ՍՊԸ-ի միջև կնքվել է NԱՄՄՔ-ԲՄԱՇՁԲ-21/1 պայմանագիրը Մասիսի համայնքապետարանի վարչական շենքի՝ ք. Մասիս կենտրոնական հրապարակ թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույքի տանիքի, 3-րդ և 4-րդ հարկերի կապիտալ վերանորոգում իրականացնելու համար, որի հետևանքով 3-րդ հարկի վարձակալները փոխադարձ համաձայնությամբ չեն օգտագործում վարձակալած տարածքները՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Քաղաք Մասիս կենտրոնական հրապարակ թիվ 4 հասցեում գտնվող վարչական շենքի 3-րդ հարկի վարձակալներին տրամադրել արտոնություն՝ ազատել վարձավճարներից 2021 թվականի մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածի համար. -Մասիսի տարածքային կրթության և գիտության աշխատողների արհմիություն /նախագահ Ա.Բեգոյան/ ընդամենը ՝ 73.500 ՀՀ դրամ, -Մասիսի տարածքային պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիություն /նախագահ Ա.Ասատրյան/ ընդամենը ՝ 119.770 ՀՀ դրամ, - փաստաբան Ա.Կարապետյան ընդամենը ՝ 136.920 ՀՀ դրամ, -Լիաննա Աբաղյան ընդամենը ՝ 233.800 ՀՀ դրամ: |