Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Սուսաննա Եղիազարյանի դիմումը /մտից՝ 26.08.2024թ. թիվ 11662/` Հայաստանի Հնարապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք ք․ Մասիս Երևանյան փողոց 54/3 հողամաս հասցեում 0,0026 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0085-0086, սեփականության իրավունքի վկայական N 06062024-03-0036/, որը սահմանակից է Սուսաննա Գևորգի Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-003-0085-0043/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Սուսաննա Գևորգի Եղիազարյանին։
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 356000 /երեք հարյուր հիսունվեց հազար / Հայաստանի Հանրապետության դրամ: |