Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, ,,Բյուջետային համակարգի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի և ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 01-ի ,,Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին,, N 36-Ն որոշման թիվ 2-րդ, 3-րդ և 4-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ /հավելվածները կցվում են/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: