Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N108-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ․
,, 1.Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող /Արարատի մարզ, քաղաք Մասիս, Արարատյան փողոց 7/ կիսակառույց մշակույթի տունը /մակերեսը՝ 3157,2 քմ, կադաստրային համարը՝ 03-003-0111-0002-001/ նպատակային նշանակությունը՝ հասարակական, 0,63 հա հասարակական կառուցապատման հողամասով,ծածկագիր՝ 03-003-0111-0002/ աճուրդ վաճառքի միջոցով օտարելու հետևյալ նպատակով և պայմանով.,,: