Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,9999 հա 5-րդ կարգի վարելահողը (ծածկագիր՝ 03-003-0294-0007, վկայական N21062019-03-0047) աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու՝ համաձայն կից հավելվածի: 2. Հաստատել մեկնարկային գին` տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով: |