2024թ. նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան է ստացվել քաղաքացի Գոռ Բեգլարյանի գրությունը՝ հասցեագրված Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Գրությամբ Գոռ Բեգլարյանը հայտնել է, որ Արարատի մարզի Մասիս համայնքի Մարմարաշեն գյուղի 03-058-0230-0016, 03-058-0230-0015 և 03-058-0230-0014 կադաստրային ծածկագրերով հողամասերի վրա նախատեսում է կառուցել կահույքի հավաքման արտադրամաս, որի նպատակով ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման համաձայն՝ անհրաժեշտ է իրականացնել հանրային լսումներ։
Գոռ Բեգլարյանի բնակության հասցեն է՝ ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Դրոյի փողոց, 26 շենք, 20 բնակարան։ Գործունեությունը նախատեսվում է իրականացնել Արարատի մարզի Մասիս համայնքի Մարմարաշեն գյուղի 03-058-0230-0016, 03-058-0230-0015 և 03-058-0230-0014 կադաստրային ծածկագրերով հողամասերում։
Հանրային լսումն իրականացվելու է 2024 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 15։00-ին, Արարատի մարզի Մասիս համայնքի Մարմարաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։
- Շահագրգիռ հանրությունը առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող է ներկայացնել 20 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ դրանք ուղարկելով Մասիսի համայնքապետարանի www.masiscity.am պաշտոնական կայքէջին, իսկ քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք՝ հանրային լսման կազմակերպման և անկացման համար համայնքի ղեկավարի կողմից լիազորված պատասխանատուի էլեկտրոնային փոստի միջոցով։
- Հանրային լսման կազմակերպման և անկացման պատասխանատուն հանդիսանում է Մասիս համայնքի ղեկավարի կողմից լիազորված, համայնքի ղեկավարի օգնական Կարեն Հակոբի Թադևոսյանը /հեռ.093-900-519, էլ․փոստ karen.tadevosyan1975@mail.ru/: