Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, 77-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերի պահանջներով, հիմք ընդունելով Մասիս քաղաքային համայնքի ղեկավարի 2018 թվականի դեկտեմբերի 04-ի №115-Ա կարգադրությամբ անցկացված գույքագրման արդյունքները՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել համայնքի սեփականություն հանդիսացող հիմնական և շրջանառու միջոցների 2018 թվականի գույքագրման արդյունքները համաձայն կից հավելված 1-ի և հավելված 2-ի:
2.Հաստատել հավելված 3-ով ներկայացված՝ հետագա օգտագործման համար ոչ պիտանի, դուրս գրման ենթակա հիմնական և շրջանառու միջոցների ցանկը:
3.Դուրս գրումն իրականացնել սահմանված կարգի համաձայն: