Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Սարգիս Բադասյանի հայտը /27.05.2024թ. դիմում՝ 01-7944 /՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Մասիս համայնքի Արբաթ բնակավայրում գտնվող Սարգիս Սամվելի Բադասյանին սեփականության իրավունքով պատկանող 03-017-0134-0006 կադաստրային ծածկագիրը կրող, 0.1838 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի հողամասի նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսություն կառուցելու նպատակով։ |