ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ,,ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ,ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ,ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ի N79-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 28-րդ կետի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի ,,Գեղարվեստի դպրոց,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը, համաձայն կցված 1 և 2 հավելվածների:
2.ՈՒժը կորցրած ճանաչել Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 1-ի ,,ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի,, Գեղարվեստի դպրոց,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը, աշխատողների քանակը, կառուցվածքը հաստատելու և Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2017 թվականի օգոստոսի 28-ի N69-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին,, N 79-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: |