Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ լուծվել է ,, ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի թիվ 5 մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության տարածքից անհատույց տրամադրված տարածքի ,,ԷԼԵՆ,, բարեգործական հիմնադրամի հետ կնքված պայմանագրերը. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ,, ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի թիվ 5 մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության զբաղեցրած շենքը /հասցե՝ ք. Մասիս, Հերացու փողոց, թիվ 5, շենքի ծածկագիրը՝ 107-059-001, մակերեսը՝ 2349.7 քմ, նպատակային նշանակությունը՝ հասարակական, օգտագործման նպատակը՝ մանկապարտեզի շենք /անհատույց /անժամկետ/ օգտագործման իրավունքով տրամադրել ,, ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի թիվ 5 մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2.Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N83-Ա որոշման 1-ին կետում գրառված ,, ,, ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի թիվ 5 մանկապարտեզ,, ՀՈԱԿ-ի, ,, բառերն ու կետադրական նշանները հանել
- որոշմանը կից հավելված 1-ից հանել 5-րդ տողը.
5
|
,,ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի թիվ 5 մանկապարտեզ,, ՀՈԱԿ
|
ք. Մասիս, Հերացու փողոց, թիվ 5
|
107-059-001
2349.7
|
Հասարակական,
Մանկապարտեզի շենք
|
-որոշմանը կից հավելված 1-ի 6-րդ կետը՝ ,,6,, թիվը փոխարինել ,,5,, թվով: |