Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառված լինելու փաստը հավաստվում է 2023BLXKYA ծածկագրով ՝ որոշում եմ.
1.ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնքի, ք․ Մասիս, Հ․ Շիրազի փողոց 2-րդ նրբանցք 37/35, 37/35-1 հասցեներում (ծածկագրեր՝ 03-003-0128-0752, 03-003-0128-0368) Մարատ Ստեփանի Մարտիրոսյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունները՝ բնակելի տուն 157,9 քմ, հավաբունը 10,5 քմ, ջրավազանը 0,5 քմ արտաքին մակերեսով, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն գտնվում հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ճանաչել օրինական։
2. Օրինական ճանաչված բնակելի տան (արտաքին մակերեսը՝ 157,9 քմ) մուծման վճարը կազմում է 366000 (երեք հարյուր վաթսունվեց հազար) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 2316 ՀՀ դրամ):
3. Օրինական ճանաչված հավաբնի (արտաքին մակերեսը՝ 10,5 քմ) մուծման վճարը կազմում է 24500 (քսանչորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 2316 ՀՀ դրամ):
4. Օրինական ճանաչված ջրավազանի (արտաքին մակերեսը՝ 0,5 քմ) մուծման վճարը կազմում է 1200 (հազար երկու հարյուր) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 2316 ՀՀ դրամ):
5․Սույն որոշման 2-րդ, 3-րդ , 4-րդ, 5-րդ կետերում նշված վճարները անհրաժեշտ է վճարել 900435101630 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում նշելով «ինքնակամ շինության օրինականացում» բառերը:
6․Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
7․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման։