Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2024 թվականի բյուջեի ինն ամսվա կատարման արդյունքների վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումը` (հաղորդումը կցվում է) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1.Ընդունել ի գիտություն Մասիս համայնքի 2024 թվականի բյուջեի ինն ամսվա կատարման արդյունքների վերաբերյալ հաղորդումը՝ ա/ եկամուտների կատարման գծով՝ համաձայն հավելված 1-ի: բ/ ծախսերի կատարման գծով՝ համաձայն հավելված 2-ի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |