Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Իզաբելլա Ստեփանյանի լիազորած անձ Մանե Խաչատրյանի դիմումը /մտից ՝ 19.08.2024թ. թիվ 11286/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզ Մասիս համայնք, ք. Մասիս, 3-րդ թաղամաս թիվ 2/26 հասցեում գտնվող 0․0041 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0109-0058, իրավունքի վկայական N 19082024-03-0016/, որը ծանրաբեռնված է Իզաբելլա Շիրազնիկի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակով /ծածկագիր՝ 03-003-0109-0058-0001/ և չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Իզաբելլա Շիրազնիկի Ստեփանյանին։
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 280250 /երկու հարյուր ութսուն հազար երկու հարյուր հիսուն/ Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քմ-ի արժեքը 6835 Հայաստանի Հանրապետության դրամ: |