Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Անահիտ Բաբայանի խնդրանքին` /մտից մատյանի՝ 10.05.2022թ. թիվ 1678/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մասիս քաղաք նոր թաղամաս 11/47 հասցեում Անահիտ Ռազմիկի Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող վարսավիրանոցի զբաղեցրած վարձակալած 0,0147 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /վկ.`N 0073761/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Անահիտ Բաբայանին: 2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 1.004.643/մեկ միլիոն չորս հազար վեց հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ,1 քմ-ի արժեքը 6834,3 /վեց հազար ութ հարյուր երեսունչորս ամբողջ երեք/ ՀՀ դրամ: |