Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառված լինելու փաստը հավաստվում է 2023BUKP5N ծածկագրով՝ որոշում եմ.
1. ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․ Գեղանիստ 16-րդ փողոց 19 հասցեում (ծածկագիր՝ 03-028-0023-0007) Նարինե Յուրիկի Օրդինյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված շինությունները՝ բնակելի տուն 174․51 քմ, լողավազան 35․25 քմ, օժանդակ շինություն 69․47 քմ, ծածկ 9․85 քմ, պարիսպ 20․74 քմ, ընդհանուր 309․82 քմ արտաքին մակերեսով, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն գտնվում հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ճանաչել օրինական։
2. Օրինական ճանաչված բնակելի տան (արտաքին մակերեսը՝ 174․51 քմ) մուծման վճարը կազմում է 404166 (չորս հարյուր չորս հազար հարյուր վաթսունվեց) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 2316 ՀՀ դրամ):
3. Օրինական ճանաչված լողավազանի (արտաքին մակերեսը՝ 35․25 քմ) մուծման վճարը կազմում է 48984 (քառասունութ հազար ինը հարյուր ութսունչորս) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1389․6 ՀՀ դրամ):
4. Օրինական ճանաչված օժանդակ շինության (արտաքին մակերեսը՝ 69․47 քմ) մուծման վճարը կազմում է 96536 (իննսուվեց հազար հինգ հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1389․6 ՀՀ դրամ):
5.Օրինական ճանաչված ծածկի (արտաքին մակերեսը՝ 9․85 քմ) մուծման վճարը կազմում է 13688 (տասներեք հազար վեց հարյուր ութսունութ) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1389․6 ՀՀ դրամ):
6.Օրինական ճանաչված պարսպի (արտաքին մակերեսը՝ 20․74 քմ) մուծման վճարը կազմում է 28821 (քսանութ հազար ութ հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ (մեկ քմ-ի արժեքը 1389․6 ՀՀ դրամ):
7․ Սույն որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերում նշված վճարները անհրաժեշտ է վճարել 900435101630 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում նշելով «ինքնակամ շինության օրինականացում» բառերը:
8. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
9. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման: