Ղեկավարվելով Մասիս քաղաքային համայնքի 2017-2021 թվականների զարգացման ծրագրով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ հաստատված հավելված 2-ի 12-րդ կետի պահանջները` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
-
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբվենցիա ստանալու և հետևյալ ծրագրերը իրականացնելու նպատակահարմարությանը:
-
Մասիս քաղաքի 1-3-րդ փողոցների, 1-10-րդ փողոցների փակուղիների գործող լուսավորության ցանցի շարունակության,1-7-րդ թաղամասերի և Մասիս կայարանի մի հատվածի արտաքին լուսավորության ցանցի անցկացման՝ լեդ լուսատուներով:
Նախագծի արժեքը 221251,76 հազար ՀՀ դրամ
-
Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքներ,
Նախագծի արժեքը 187027,7220 հազար ՀՀ դրամ
-
Մասիսի քաղաքի նախկին մարզադպրոցի,մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի,քաղաքային կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ների մասնաշենքերի հիմնանորոգում և ջեռուցման համակարգի անցկացում.
Նախագծի արժեքը՝ 135505,46 հազար ՀՀ դրամ,
-
Մասիս քաղաքի Հերացի- Հանրապետություն փողոցների խաչմերուկից մինչև 1-ին փողոց ճանապարհահատվածի ջրահեռացման համակարգի հիմնանորոգում.
Նախագծի արժեքը՝ 51803,0 հազար ՀՀ դրամ:
-
Մասիս քաղաքի Հերացի- Հանրապետություն փողոցների խաչմերուկից մինչև 1-ին փողոց ճանապարհահատվածի հիմնանորոգում:
Նախագծի արժեքը՝ 100420,0 հազար ՀՀ դրամ:
-
Մասիս քաղաք, նոր թաղամաս 38 շենքից ոստիկանություն տանող ճանապարհի և մայթի կառուցում
Նախագծի արժեք 41828,03 հազար ՀՀ դրամ
|