Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Մասիսի գինու կոնյակի գործարան <<ՍԻՍ ԱԼԿՈ>> ՍՊԸ- ի հայտը (CPA0-0001-5031) որոշում եմ
1․ Մասիսի գինու կոնյակի գործարան <<ՍԻՍ ԱԼԿՈ>> ՍՊԸ- ին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք գ․ Հայանիստ Էջմիածնի փողոց 39 հասցեում արտադրամասի ընդլայնման և վերակառուցման նախագծման թույլտվություն:
2. Մասիսի գինու կոնյակի գործարան <<ՍԻՍ ԱԼԿՈ>> ՍՊԸ- ն պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մասիսի գինու կոնյակի գործարան <<ՍԻՍ ԱԼԿՈ>> ՍՊԸ- ին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: