Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 375
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 սեպտեմբերի 2025 թ.

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱԲԱՑ ԳՅՈՒՂԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՓՈՂՈՑ, 2-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 14 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԿԻՑ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻԼՅԻՉ ՋԱՍԻՄԻ ՖՆԴԻՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ․

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել  Իլյիչ Ֆնդիյանի լիազորված անձ Անժելլա Կարապետյանի (մտից մատյանի 12․08․2025թ․ թիվ 8851) դիմումը։

Փաստացի ճշգրտումից պարզվել է, որ Մասիս համայնքի Նորաբաց գյուղի Դպրոցականների փողոց, 2-րդ փակուղի թիվ 14 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի ընդհանուր մակերեսը  կազմում է 0,16306 հա, որից 0,16 հա   հանգուցյալներ  Դահար և Խաթուն Ֆնդոյանների  սեփականությունն էր։ ՀՀ Արարատի և Վայոց  Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 26․06․2024 թվականի վճռով Իլյիչ Ջասիմի Ֆնդիյանը ճանաչվել է Դահար Ֆնդոյանի ժառանգ, որն ընդունել է ժառանգությունը, բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները։ Օրինական հողամասին կից օգտագործված 0,00306 հա հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել սեփականության իրավունքով Իլյիչ Ֆնդիյանին։

Հաշվի առնելով , որ անհատական բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և անհատական բնակելի տան զբաղեցրած և դրա  սպասարկման համար անհրաժեշտ 0,16306 հա  հողամասը  ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ապա  ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով․ որոշում եմ՝

1․ Վերականգնել Մասիս համայնքի Նորաբաց գյուղի Դպրոցականների փողոց, 2-րդ փակուղի թիվ 14 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Իլյիչ Ջասիմի Ֆնդիյանի (ծնված՝ 18․05․1962թ․, անձնագիր՝ 22 23, 681652 տրված՝ 27․12․2023թ․ 520-001-ի կողմից) ) սեփականության իրավունքը բնակելի տան, օժանդակ շինությունների և դրանց սպասարկման համար օրինական 0,16 հա մակերեսով հողամասին կից 0,00306 հա հողամասի նկատմամբ։

2․ Շենք-շինությունների մակերեսը և հողամասի սահմանները ճշտված են որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հողամասի հատակագծով (կցվում է)։

3․ Մասիս համայնքի  Նորաբաց գյուղի Դպրոցականների փողոց, 2-րդ փակուղի թիվ 14 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե «ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք գյուղ  Նորաբաց  Դպրոցականների փողոց, 2-րդ փակուղի թիվ 14 բնակելի տուն»։

4․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմինա Մելոյան   Վոլոդյա Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner