Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում նշված հողամասերն օտարել աճուրդ վաճառքի միջոցով․
« 1» Մասիս համայնքի Մարմարաշեն բնակավայրում գտնվող 03-058-0230-0016 կադաստրային ծածկագրով, 19.61084 հա գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասը /վկայական N 30092024-03-0007/, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով, 19600000 / հազար / Հայաստանի Հանրապետության դրամ։
« 2» Մասիս համայնքի Մարմարաշեն բնակավայրում գտնվող 03-058-0230-0015 կադաստրային ծածկագրով, 20 հա գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասը /վկայական N 30092024-03-0015/, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով, 19900000 /տասնինը միլիոն ինը հարյուր հազար / Հայաստանի Հանրապետության դրամ։
|