| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով ֆինանսական բաժնի պետի  զեկույցը (զեկույցը կցվում է)` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին  որոշում է. 1. Հաստատել 2024 թվականի օգոստոսի 1-ից միչև  2024 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում  ձեռք բերված հիմնական միջոցների հաշվառումը և բաշխումը գույքային հաշվառման փաստաթղթերում` համաձայն հավելված 1-ի: 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  որոշումն ընդունելուն  հաջորդող օրվանից։  |