Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Դավիթ Մակարյանի դիմումը /12.08.2024թ. դիմումներ՝ 11023, 11022 /՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրում գտնվող Դավիթ Սիրեկանի Մակարյանին սեփականության իրավունքով պատկանող 03-028-0111-0028 և 03-028-0102-0022 կադաստրային ծածկագիրը կրող, համապատասխանաբար 0,270244 և 0.13 հա մակերեսներով գյուղատնտեսական նշանակության հողամասերի նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսություն կառուցելու նպատակով։ |