Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և ընդառաջելով Համլետ Վարդանյանի լիազորված անձ Նորայր Սիմոնյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 20.06.2022թ. N 458/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Համլետ Սոսի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Հովտաշատ գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի՝ 1.9 հա հողամասում /ծածկագիր՝ 03-054-0294-0019/ ջերմատուն կառուցելու նպատակով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։ |