Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 305-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԱ ՄԵԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի պահանջները և  որ նշված տարածքները գտնվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, հիմք ընդունելով այն փաստը, որ հողամասը սահմանակից է <<ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող  հողամասերին  և հաշվի առնելով ընկերության լիազոր ներկայացուցիչ Արտակ Մարտիրոսյանի դիմումը /մտից մատյան՝ 08.10.2023թ, .թիվ 13777/. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս  համայնքի ավագանին որոշում է․  

       1. Թույլատրել Մասիս  համայնքի ղեկավարին  մեկ տարվա ընթացքում  համայնքային սեփականություն հանդիսացող` ՀՀ, Արարատի մարզ, Մասիս ք․ Հրանտ Վարդանյան փողոց, 6/5 հողամաս հասցեում գտնվող /ծածկագիր` 03-003-0837- 0003/  0,11357 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ  արտադրական  նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը կառուցապատման իրավունքով արտամրցութային կարգով 90 տարի ժամկետով  տրամադրել <<ԳՐԱԱՆԴ ՄԱՍՏԵՐ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

       2. Տարեկան վարձավճար սահմանել 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԱ ՄԵԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner