Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հովհաննես Նազարյանի դիմումը /մտից ՝ 19.04.2024թ. թիվ 5821 /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, ք․Մասիս, Նոր թաղամաս, 29/12 հասցեում 0,002 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0138-0084, սեփականության իրավունքի վկայական N 2042873/, որը ծանրաբեռնված է Հովհաննես Արարատի Նազարյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակով /ծածկագիր՝ 03-003-0138-0084-001/ և չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Հովհաննես Արարատի Նազարյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 88840 ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 4442 Հայաստանի Հանրապետության դրամ: |