Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում գյուղարտադրական շինություններ կառուցելու նպատակով համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 0,163659 հա/03-044-0013-0034/ հողամասը աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու:
2.Հաստատել մեկնարկային գին՝ տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի 100 %-ի չափով: |