Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 712
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 հունվարի 2025 թ.

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Անդրանիկ Վարդանի Մելքոնյանին /ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․Այնթապ, 2 փող․, 27 տ․/ ուղարկվել է համայնքի ղեկավարի 03.10.2024թ. N 8388 ծանուցումն ու 23․09․2024թ․ և 24․09.2024թ. դրությամբ տեղեկանքները, փոստային անդորրագիրը վերադարձվել է <<չպահանջված>> նշումով, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողով»-ի առաջարկը /17․01.2025թ. արձանագրություն N19/ որոշում եմ.

1.Հարկ վճարող Անդրանիկ Վարդանի Մելքոնյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ BMW 318 I, հ/հ՝ 34SA640/ 2021-2024թթ համար՝ 98․2138 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 82․200 ՀՀ դրամ, տույժը՝ 16․013 ՀՀ դրամ և 2008-2020թթ համար՝ 397․167 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 267․150 ՀՀ դրամ, տույժը՝ 130․017 ՀՀ դրամ 900435106027 հաշվեհամարին։

2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3.Որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դիմելու միջոցով որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։

4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գևորգ Կոստանյան   Աստղիկ Խաչատրյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner