Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 48-րդ հոդվածով և «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 11-րդ, 35-րդ և 55-րդ հոդվածներով `   
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.   1.  Սահմանել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները, դրանց տրամադրման կարգը, պայմանները և շահառուների խմբերը՝ համաձայն հավելված 1-ի:                  
2.    Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ավագանու հաստատմանը ներկայացնել սույն որոշումից բխող՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի  ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N370-Ն որոշման 3-րդ և 4-րդ հավելվածների համապատասխան հոդվածներում փոփոխություններ կատարելու մասին ավագանու որոշման նախագիծը:  
 4.     Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:   |