Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և ընդառաջելով Յակոբ Սարգիսի Տէր Ներսէսեանի կողմից լիազորված անձ՝ Նելլի Ստեփանյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 19.05.2022թ. N 1348/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Յակոբ Սարգիսի Տէր Ներսէսեանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Արբաթ գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի՝ 0,159 հա հողամասում /ծածկագիր՝ 03-017-0102-0027/ անգար մթերքների վերամշակման արտադրամասի և սառնարանային տնտեսություն կառուցելու նպատակով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։ |