ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, Ջրահովիտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան հանրային լսումներ /առաջին լսում/՝ Ջրահովիտ բնակավայրում կրթահամալիր կառուցելու վերաբերյալ:
Կրթահամալիրը նախատեսվում է կառուցել Մասիս համայնքի Ջրահովիտ բնակավայրում՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N08052019-03-0084 վկայականով տրված 03-079-0027-0007 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում։