Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 382
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 134-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի,Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության  օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով Մասիս քաղաքային համայնքի ղեկավարի առաջարկը Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է

 

 

1.Մասիս քաղաքային համայնքի ավագանու 11.02.2009 թվականի թիվ 04 որոշմամբ և Մասիս քաղաքային համայնքի ղեկավարի 27.02.2009 թվականի թիվ 115 որոշմամբ ստեղծված Մասիս քաղաքի Բնակչության հատուկ սպասարկում համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել Մասիսի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և բնակչության հատուկ սպասարկումհամայնքային ոչ առևտրային կազմակերպության:

 

2.Սահմանել, որ կազմակերպության հիմնական նպատակն է Մասիս քաղաքային համայնքում իրականացնել աղբահանության և սանիտարական մաքրման, բարեկարգման, կանաչապատ տարածքների խնամքի և ընդլայնման, բնակարանային ֆոնդի, արտաքին լուսավորության ցանցի սպասարկման և գերեզմանատների սպասարկման գործառույթները:

 

3. Սահմանել, որ կազմակերպությունը իրավունք ունի զբաղվելու  հետևյալ ձեռնարկատիրական գործունեությամբ.

 

1)Ֆիզիկական և  իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող տարածքների բարեկարգում, կանաչապատում,

 

2)Ոչ կենցաղային, շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքում, փոխադրում,

 

3)Ֆիզիկական և  իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող շենք-շինությունների վերանորոգում, բարեկարգում:

 

4.Հաստատել Մասիս քաղաքի Բնակչության հատուկ սպասարկում ՀՈԱԿ-ի կանոնադրությունը նոր խմբագրությամբ /հավելվածը կցվում է/:

 

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(6.01 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner