Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Անուշ Մինասյանի խնդրանքին /մտից մատյանի՝06.09.2019թ. թիվ 999/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս,Դպրոցականների փողոց, թիվ 9/9-1 հասցեումով 0,00034 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-0131-0195/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Անուշ Մինասյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 9996 / ինը հազար ինը հարյուր իննսունվեց / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ՀՀ դրամ: