2014թ. Աշխարհի բրոնզե մեդալակիր, 2015թ. Եվրոպայի չեմպիոն, Լեհաստանում կայացած հեծանվավազքի Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Էդգար Ստեփանյանը այս գիշեր վերադարձավ Հայաստան: <<Զվարթնոց>> օդանավակայանում փոխչեմպիոնին դիմավորեցին մեծ շուքով` հայկական դրոշով և զուռնա դհոլով: Աշխարհի գավաթակրին դիմավորելու էին եկել Մասիսի քաղաքապետարանի աշխատակիցները, մարզիկի ծնողները, բարեկամներն ու ընկերները: Մարզիկի վայրէջքից ժամեր առաջ օդանավակայանի սպասասրահն արդեն մարդաշատ էր, որտեղ հավաքված հոծ բազմությունը ցնծության մեջ էր: Փոխչեմպիոնին դափնեպսակ հանձնեց Մասիսի փողքաղաքապետ Խ. Արոյանը և նշեց, որ մասիսցիների համար կրկնակի ուրախություն է երբ ցանկալի գավաթը նվաճում է հարազատ քաղաքի մարզիկը: Հիշեցնենք, որ Հայաստանի հեծանվասպորտի պատմության մեջ նման ցուցանիշ դեռևս չէր գրանցվել: |