Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումներով և հաշվի առնելով, որ Մհեր Արեսի Ենգիբարյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.  1․Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող  Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ Մասիս համայնք, ք Մասիս Դպրոցականների փողոց, 5/8 բնակելի տուն հասցեում գտնվող բնակելի տունը և պարիսպը (մակերեսը՝ 199,6 քմ) և  սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0,01595 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0131-0239) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Մհեր Արեսի Ենգիբարյանին։ 
2․Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 1374000 (մեկ միլիոն երեք հարյուր յոթանասունչորս հազար)  Հայաստանի Հանրապետության դրամ: 
3․Շինություններով զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 1091000 (մեկ միլիոն ինսունմեկ հազար)  Հայաստանի Հանրապետության դրամ:  
4․Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 (քսանվեց հազար)  Հայաստանի Հանրապետության դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:  
5․ Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:  |