Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և ընդառաջելով Աշոտ Հայրապետյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 16.05.2022թ. N 1777/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Աշոտ Ժորայի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Ղուկասավան գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի՝ 0.0838 հա հողամասում /ծածկագիր՝ 03-056-0020-0029/ ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։ |