Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածի պահանջներով, ընդառաջելով «ԵՐԵՎԱՆՇԻՆ» ՍՊԸ-ի խնդրանքին՝ (մտից՝ 07.07.2022թ. թիվ 998) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն «ԵՐԵՎԱՆՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից վարձակալած Մասիս համայնք գ. Նորամարգում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության /5-րդ կարգի վարելահող/0,70 հա հողամասը /վավերացված 01.03.2010թ․, ս/մ 352, վկայական N 0079659/ վարձակալության պայմանագրի ժամկետը չգերազանցող ժամկետով /20 տարի ժամկետով/ տարեկան 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ, գյուղատնտեսական նշանակության 0,88 հա հողամասը/ վավերացված 05.10.2009թ․, ս/մ 2774, վկայական N 0079697/ վարձակալության պայմանագրի ժամկետը չգերազանցող ժամկետով /25 տարի ժամկետով/ տարեկան 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ և գյուղատնտեսական նշանակության /5-րդ կարգի վարելահող/ 0,50 հա հողամասը /վավերացված 02.03.2010թ․, ս/մ 351, վկայական N 0079658 /հա վարձակալության պայմանագրի ժամկետը չգերազանցող ժամկետով /20 տարի ժամկետով/ տարեկան 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ վարձաչափով «ՍԱՆԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ին ենթավարձակալությամբ հանձնելու համար: