Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ -134 եզրակացությունը և ՀՀ Արարատի մարզպետ Ս. Թևոնյանի գրությունը՝ /մտից ՝ 26.05.2023թ. N 6918/ ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Հաստատել ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Գետափնյա բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի սույն փոփոխությունը՝
- ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի, Գետափնյա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-030-0002-0051 կադաստրային ծածկագրով, 0.17892հա մակերեսով հողամասը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերից փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի:
|