Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․ Հաստատել Մասիս համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2025 թվականի ծրագիրը՝ համաձայն թիվ 1 հավելվածի։
2․Առաջարկել համայնքի ղեկավարին օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաստատված ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարան՝ Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնելու և պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմնի միջոցով 2025 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար։
|