Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620 հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ և հիմք ընդունելով հողամասի վարձակալ Ստեփան Արամայիսի Տոնապետյանի դիմումը /27․01․2025թ, մտից 911/ ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքի ավագանին որոշում է․ 1. Տալ համաձայնություն՝ Ստեփան Արամայիսի Տոնապետյանի կողմից վարձակալված, Արարատի մարզի Մասիս համայնքի Նորամարգ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 03-068-0664-0001 կադաստրային ծածկագրով 0,80291 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի հողամասը ենթավարձակալության տրամադրելու վարձակալության տրված ժամկետով և պայմաններով Նարեկ Զոհրաբի Թազայանին։ |