Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Արտակ Իսրաելյանի հայտը /24.09.2024թ. հայտ՝ 2991-24 /Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Այնթապ բնակավայրում գտնվող Արտակ Ալբերտի Իսրաելյանին սեփականության իրավունքով պատկանող 03-012-0312-0014 կադաստրային ծածկագիրը կրող, 0.1 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի հողամասի նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ գյուղ մթերքների վերամշակման տնտեսություն /չորանոց/ կառուցելու նպատակով։ |