Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և ընդառաջելով Համբարձում Բարսեղյանի լիազորված անձ Արթուր Բարսեղյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 11.03.2022թ. N 834/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.Համբարձում Գառնիկի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Մարմարաշեն գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող, խաղող հողատեսքի՝ 2.1771 հա հողամասի /ծածկագիր՝ 03-058-0224-0015/ ջերմոցային տնտեսություն հիմնելու նպատակով, նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։ |