Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումներով և հաշվի առնելով, որ Հակոբ Վահրադյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.  1․Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող  Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Մասիս, գյուղ  Հովտաշատ Ա․ Խաչատրյան փողոց, 9/1 հասցեում գտնվող  ջերմոցը  (մակերեսը  790,9 քմ)  և  սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.0916 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-054-0024-0081) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝  Հակոբ Սեդրակի Վահրադյանին: 
2․ Շինությունների  ուղղակի վաճառքի գինը կազմում է 1913000 (մեկ միլիոն ինը հարյուր երեսուն հազար)  Հայաստանի Հանրապետության դրամ: 
3․ Շինությամբ զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 1119000 (մեկ միլիոն  հարյուր տասնինը հազար)  Հայաստանի Հանրապետության դրամ:  
4․Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 (քսանվեց հազար)  Հայաստանի Հանրապետության դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:  
5․ Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:  |