,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանի 21.04.2022թ. N220 զեկուցագիրը և ելնելով ՀՀ Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի ,,Մարմարիկ,, մսուր-մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում 0,5 դրույք ֆիզկուլտուրայի հրահանգչի հաստիք ավելացնելու անհրաժեշտությունը Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1.Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 08-ի N 20-Ա որոշման 12-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ / 12-րդ հավելվածը կցվում է/:
2. Որոշումը ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 04-ից:
|