Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Հովիկ Վարդանյանի դիմումը /մտից՝ 21.03.2025թ. թիվ 3055/, 21.01.2006թ, թվականին կնքված  վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Մասիս քաղաքի 03-003-0296-0171 ծածկագիրը կրող 0,58746 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 
1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Հովիկ Արշավիրի Վարդանյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Մասիս քաղաքում գտնվող 03-003-0296-0171 և 03-003-0296-0541 ծածկագրերով  համապատասխանաբար 0,58746 հա  և 0.03496 հա արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը /իրավունքի պետական գրանցման վկայականներ  N 27052025-03-0085,N16042025-03-0093/, թույլատրել  ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, ընդհանուր 7500000 /յոթ միլիոն հինգ հարյուր հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով օտարել  Հովիկ Արշավիրի Վարդանյանին։ 
 |