Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի պահանջները և որ նշված տարածքները գտնվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, հիմք ընդունելով այն փաստը, որ հողամասը սահմանակից է <<ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հողամասերին և հաշվի առնելով ընկերության լիազոր ներկայացուցիչ Արտակ Մարտիրոսյանի դիմումը /մտից մատյան՝ 08.10.2023թ, .թիվ 13777/. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1. Թույլատրել Մասիս համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում համայնքային սեփականություն հանդիսացող` ՀՀ, Արարատի մարզ, Մասիս ք․ Հրանտ Վարդանյան փողոց, 6/5 հողամաս հասցեում գտնվող /ծածկագիր` 03-003-0837- 0003/ 0,11357 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը կառուցապատման իրավունքով արտամրցութային կարգով 90 տարի ժամկետով տրամադրել <<ԳՐԱԱՆԴ ՄԱՍՏԵՐ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. Տարեկան վարձավճար սահմանել 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ: