1. 2025թ. հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարան է ստացվել «ԲԼՅՈՒ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության տնօրեն Նորայր Մուսայելյանի գրությունը՝ հասցեագրված Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Գրությամբ Ն․Մուսայելյանը հայտնել է, որ ընկերությունը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքի Սիս բնակավայրի Ռանչպարի խճուղի 6 հասցեի հողամասում նախատեսում է իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ, որի համար ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման համաձայն՝ անհրաժեշտ է իրականացնել հանրային լսումներ։
2. «ԲԼՅՈՒ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության իրավաբանական հասցեն է՝ քաղաք Երևան, Ավան, Բրյուսով թաղամաս, 64 շենք, 8 բնակարան։ Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կատարվելու են Մասիսի համայնքի Սիս բնակավայրի Ռանչպարի խճուղի 6 հասցեի հողամասում։
3. Հանրային լսումն իրականացվելու է 2025 թվականի հուլիսի 30-ին, ժամը 11։00-ին՝ ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, Սիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։
- Շահագրգիռ հանրությունը առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող է ներկայացնել 20 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ դրանք ուղարկելով Մասիսի համայնքապետարանի www.masiscity.am պաշտոնական կայքէջին, իսկ քննարկումներին մասնակցելու համար կարող է գրանցվել նախօրոք՝ հանրային լսման կազմակերպման և անկացման համար համայնքի ղեկավարի կողմից լիազորված պատասխանատուի էլեկտրոնային փոստի միջոցով։
- Հանրային լսման կազմակերպման և անկացման պատասխանատուն հանդիսանում է Մասիս համայնքի ղեկավարի կողմից լիազորված, համայնքի ղեկավարի օգնական Կարեն Հակոբի Թադևոսյանը /հեռ.093-900-519, էլ․փոստ karen.tadevosyan1975@mail.ru/: