Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, ընդառաջելով անչափահաս Էդիկ Նորիկ Ասլանյանի մոր՝ Արփինե Ռուդիկի Խաչատրյանի խնդրանքին /մտից ՝ 12.06.2025թ․ թիվ 6356/ փոխադրամիջոցի օտարման վերաբերյալ, երեխայի ապրելու պայմանները բարելավելու, ապրուստի միջոցներ հոգալու համար և հաշվի առնելով անչափահասի գրավոր համաձայնությունն ու այն հանգամանքը, որ երեխայի հայրը՝ Նորիկ Էդիկ Ասլանյանը ծնված՝ 28.09.1980թ. մահացել է 03.08.2021 թվականին /մահվան վկայական ԲԱ438202/, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 19.06․2025թ․ N52 արձանագրությունը, ելնելով երեխայի լավագույն շահերից․ որոշում եմ՝
1․Թույլատրել Արփինե Ռուդիկի Խաչատրյանին /ծնված՝ 22.08.1981թ., անձնագրի համարը՝ AL 0507439, տրված՝ 16.11.2023թ. 067-ի կողմից/անչափահաս Էդիկ Նորիկ Ասլանյանի n /ծնված՝ 10.12.2010թ. ծննդյան վկայական՝ ԱԲ N 105095, տրված՝ 15․12․2010թ-ին, ք․ Երևան Շենգավիթի ՔԿԱԳ տարածքային բաժին/, սեփականության իրավունքով պատկանող / OPEL ASTRA 1.8 մակնիշի,նույնականացման համարը՝ (VIN) WOLOTGF3518026196, 2000թ․թողարկված / տրանսպորտային միջոցն օտարել։