Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 11-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի քվեարկության արդյունքներով առավելագույն ձայներ հավաքած թվով 3 ծրագրերի /1․Նոր Խարբերդի մշակույթի տան հարակից այգում Սիրո պուրակի ստեղծում շատրվաններով և Արցախի Սիրո պուրակի ձեռքերի նմանակով՝ 50,0մլն դրամ նախնական արժեքով, 2․Այնթապի հերոսամարտը հավերժացնող հուշարձան կոթողի հարակից այգու բարեկարգում, խաղերի տեղադրում՝ 30,0մլն դրամ նախնական արժեքով, 3․Այնթապի մսուր-մանկապարտեզի հարակից տարածքի բարեկարգում՝ 20,0 մլն դրամ նախնական արժեքով/ իրականացման համար բյուջեում լրացուցիչ գումար նախատեսելու մասին՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔՈԻՄ 2025 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 345-Ն որոշման 2-րդ կետում գրառված <<տոկոսը>> բառից առաջ <<20>> թիվը փոխարինել <<32>> թվով ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |