Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին՝ որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման 0.00193 հա և խառը կառուցապատման 0.00306 հա հողերը աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու՝ կից ցուցակի համաձայն:
2.Հաստատել մեկնարկային գին՝ տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով: |